Ո՞նց բացատրես, որ հեռախոսիդ վրա SMS ա գալիս, դա հաստատ ընկերդ ա բանակից ձրի SMS ուղարկում:
Ո՞նց բացատրես, որ չես ուզում էն կաֆեն նստես ոչ թե նրա համար, որ քո մոտ փող չկա, այլ , որ ընդեղ սիրածդ ա նստած մարդու հետ:
Ո՞նց բացատրես, որ չես ուզում odnoklassniki-ում ձեր իրար հետ նկարված նկարը դնես, ոչ թե նրա համար, որ էլ աղջիկ չես կարա կպցնես, այլ որ քո տնեցիները չեն հասկանա ինչի ես դու էտ աղջկա նկարը դրել առանց նշանվելու:
Ո՞նց բացատրես, որ քո հեռախոսը 8 ժամով անհասանելի ա, էտ դեռ չի նշանակում, որ դու ԼԵՎԻ ես գնացել, դու պռոստը շատ կարևոր հանդիպման ես կուպեներից մեկում:
Ո՞նց բացատրես, որ պետք չի քո ծնունդին ալբոմ առնի, մեջը քո ու իրա նկարները դնի ու հերիք չի մենակ էտ ու վերջումել ասի . - Դուրդ եկավ չէ՞, ԿՅԱՆՔՍ:
Ո՞նց բացատրես, որ դու սոված հացես ուտում պետք չի 20 րոպե դեմքիդ նայի առանց աչքերը թարթելու ու ասի. - Ինձ սիրում ես չէ՞:
Ո՞նց բացատրես, որ էտ Էռնեստ the best-ի համերգի փոխարեն կարելի ա գնալ Մեղեդի ու կուշտ փորով ՖՐԻ ուտել:
Ո՞նց բացատրես, որ քեզ քո ընկերների մոտ <<ՍՐՏԻԿ>> կամ <<ՃՈՒՏԻԿՍ>> չասի:
Ո՞նց բացատրես, որ դուրսը ինչքան երեխայա տեսնում չգնա գրկի ու ասի, որ ինքնել ա ուզում, վերջում էլ ավելացնի, որ մեր երեխեն սրանից սիրունա չէ՞ լինելու:
Ո՞նց բացատրես, որ նեռվայնացած ես սիգարետդ չպահի ու ասի` մինչև չպաչես չեմ տա:
Ո՞նց բացատրես, որ ընգերոջդ ասում ես Հոկտեմբերյանից խաբար ա եկել , էտ նշանակում ա, որ ձեր հոկտեմբերյանցի ընկերը երեխայա ունեցել:
Ո՞նց բացատրես, որ ավտոյի հայելին քսվելու համար չի:
Ո՞նց բացատրես, որ դուրսը մառոժնին կամ ՉՈՒՊԱ – ՉՈՒՊՍԸ միանգամ էլ տենց ուտի ԿՏԱՍ ՎՈՏԵՐԸ կջարդես:
|