Մեր մասին

AMR-ը Հայաստանում առաջին ինտերնետ-ռադիոն է: Մինչև այժմ հայկական ինտերնետ-շուկայում ունկնդիրներին մատուցվում էր արդեն գոյություն ունեցող ՖՄ ռադիոների ինտերնետացված տարբերակները: AMR-ն առաջինն է, որ ստեղծում է ռադիոպրոդուկտ միայն ինտենետի համար: AMR-ն առաջին ռադիոն է, որ ինտերնետում երաժշտությունից բացի մատուցում է տարատեսակ հաղորդումներ և ունենում ուղիղ եթերներ:
AMR ռադիոն ստեղծվել է ձեր տրամադրությունը բարձրացնելու համար: Մեր եթերում դուք կարող եք լսել բոլոր ժամանակների և ամենատարբեր ժանրերի սիրված երգեր ու երաժշտություն:


Մեր առաջնային նպատակը հանրությանը որակյալ երաժշտություն մատուցելն է, ուսուցողական հաղորդումներ լսելու հնարավորություն տալը և սոցիալական ցանցերում ձեր ժամանակը անիմաստ վատնելու ընթացքում ձեզ որակյալ երաժշտություն հրամցնելը:


Մեր կայքն ունի հումորային ուղվածություն, առաջին էջում կարող եք ընթերցել մեր սցենարիստների կողմից գրված հումորները: Այստեղ կարող եք գտնել հումորային տեսահոլովակներ, հումորային նկարներ, ընթերցել իմաստուն խոսքեր և մտքեր: Կարող եք ձեռք բերել նոր ծանոթություններ, արտահայտել ձեր կարծիքը կայքում զետեղված այս կամ այն նյութի վերաբերյալ: Մեր ստեղծագործական անձնակազմը ջանք չի խնայում ձեր տրամադրությունը բարձր պահելու համար:


Կայքի նյութերը թարմացվում են ամեն օր: Իսկ հաղորդումների ժամացուցակին կարող եք ծանոթանալ amr.am-ից:


21-րդ դարը ինտերնետինն է, լսե՜ք ինտերնետ-ռդիո AMR-ը:


Մաղթում ենք ձեզ բարի ժամանց :

AMR.AM, իսկ դու լսե՞լ ես:

Մեր մասին "Առավոտ" օրաթերթում.

 

Հետադարձ կապ


Գլխավոր
Գրանցվել
կանոնադրություն

Powered by Sirumem.com Copyright © 2009. AMR.am. All Rights Reserved  

how to draw